Վերջին տարիներին բանկային շուկայում նկատվում է բանկերի մեծացում, ավելանում են հաճախորդների քանակները, բանկային ծառայությունները: Օրեցօր  աճում է մրցակցությունը բանկերի միջև:
Հաճախորդի կողմից բանկի ընտրության հարցում սկսում է որոշիչ դառնալ սպասարկման որակը և ոչ թե այս կամ այն բանկային պրոդուկտը կամ նրա գինը: Որակյալ սպասարկումը ընձեռում է բանկին հիմնարար մրցակցային առավելություն: Բանկը յուրահատուկ բանկային պրոդուկտի շնորհիվ նույնպես կարող է ձեռք բերել մրցակցային առավելություն, սակայն այդ առավելությունը կարճաժամկետ է: Երկարաժամկետ ապագայում յուրաքանչյուր պրոդուկտ կորցնում է իր մրցակցային առավելությունը, քանի որ այն արագորեն կրկնօրինակվում է մրցակիցների կողմից: 
   Հաճախորդների որակյալ սպասարկումը արդյունք է երկարատև և սիստեմատիկ աշխատանքի և այն գործնականում անհնար է կրկնօրինակել:

Նման պայմաններում շուկայում մրցակցային առավելություն կարող են ստանալ այն բանկերը, որոնք կկարողանան իրենց հաճախորդների հետ հաստատել երկարատև և փոխշահավետ հարաբերություններ:

CRM ներդրումը բանկերին հնարավորություն է տալիս բարձրացնել հաճախորդների բավարարվածությունը, սպասարկման արդյունավետությունը և ներգրավել նոր հաճախորդներ:

CRM ներդրումը բանկերի համար ենթադրում է` 

  • Ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների կառավարում
  • Հաճախորդների փոխկապակցվածությունների կառավարում
  • Հաճախորդների սեգմենտավորում և կառավարում
  • 3600 հաճախորդի պատկեր
  • Մարքեթինգային արշավների պլանավորում և իրականացում, արշավների արձագանքների կառավարում
  • Պոտենցիալ հաճախորդների կառավարում
  • Բանկային պրոդուկտների մատրիցի սահմանում
  • Բանկային վաճառքների պլանավորում և կառավարում
  • Up/Cross վաճառքների իրականացում
  • Մրցակիցների SWOT վերլուծություն  
  • Հաճախորդների բողոքների կառավարում
  • Համակցում Call-Center-ի հետ
  • Համակցում ՀԾ-Բանկ 4.0 համակարգի հետ
  • Միատեսակ որակյալ սպասարկում ըստ բոլոր հաղորդակցման ուղիների (զանգ, էլ. փոստ, նամակներ, վեբ կայք, այցելություններ):
  • Արագ հասանելիություն հաճախորդի բոլոր տվյալներին և  փոխհարաբերման ողջ պատմությունը մեկ պատուհանից
  • Հաշվետվություններ և վերլուծություն
  • Աշխատակիցներին աշխատանքների հանձնարարում և կատարման վերահսկում 

  Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք մեզ 57 47 95 հեռախոսահամարով կամ գրեք info@mscrm.am էլ. հասցեով: