CRM ներդրումը սպասարկող կազմակերպություններին հնարավորություն է տալիս բարձրացնել հաճախորդների բավարարվածությունը, սպասարկման արդյունավետությունը և պահպանել ներկա հաճախորդներին: CRM ներդրումը սպասարկող կազմակերպության համար ենթադրում է`

  • Միասնական և ամբողջական հաճախորդների բազա

  • Արագ հասանելիություն հաճախորդի բոլոր տվյալներին և փոխհարաբերման ողջ պատմությունը մեկ պատուհանից

  • Զանգահարողի ավտոմատ ճանաչում և հաճախորդի քարտի ավտոմատ ներկայացում սպասարկողին:

  • Մուտքային, ելքային և բաց թողնված զանգերի վերաբերյալ հաշվետվություններ

  • Հաճախորդների խնդիրների (դիմումների, բողոքների) կառավարում

  • Միատեսակ որակյալ սպասարկում ըստ բոլոր հաղորդակցման ուղիների (զանգ, էլ. փոստ, նամակներ, վեբ կայք, այցելություններ):

  • Սպասարկողների միջև փորձի և գիտելիքների փոխանակում` գիտելիքների շտեմարանի միջոցով

  • Սպասարկման կրկնվող գործառույթների ավտոմատացում

  • Սպասարկման օպերատիվ մոնիտորինգ և որակի վերլուծություն

“CRM - Սպասարկող կազմակերպությունների համար” լուծումը հիմնված է Microsoft Dynamics CRM 4.0 համակարգի վրա և հանդիսանում է հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման ամբողջական լուծում սպասարկող կազմակերպությունների համար:

Առաջարկվող լուծումը ինտեգրացված է զանգային կենտրոնի, հաշվապահական համակարգի, Web կայքի և այլ հաճախորդի տվյալներ պարունակող համակարգերի հետ:

 

 

 

 

 

 





  Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք մեզ 57 47 95 հեռախոսահամարով կամ գրեք info@mscrm.am էլ. հասցեով: