CRM ներդրումները մեր կողմից իրականացվում է Microsoft Dynamics Sure Step ներդրման մեթոդոլոգիայի հիման վրա:
Microsoft Dynamics Sure Step-ը ներդրման ամբողջական մեթոդոլոգիա է, որն իր մեջ ներառում է CRM նախագծերի կառավարման լավագույն համաշխարհային փորձը: Microsoft Dynamics Sure Step-ը ապահովում է ներդրման ամբողջականությունը, ժամկետների պահպանումը, որակը և հաջողությունը:

Ներդրման մեթոդոլոգիան պատվիրատուներին հնարավորություն է տալիս բարձրացնելու իրենց CRM նախագծերի արդյունավետությունը և ունենալ իրենց  բիզնես կարիքներին լավագույնս համապատասխանող CRM համակարգ:

Մեթոդոլոգիան նախատեսում է ներդրման 2 հիմնական տարբերակ`

1.   «Արագ» ներդրում
2.   «Ամբողջական» ներդրում:

«Արագ» ներդրումը կիրառվում է այն ընկերություններում, որտեղ պահանջվող ֆունկցիոնալությունը և բիզնես պրոցեսները հիմնականում համապատասխանում են Microsoft Dynamics CRM 4.0 համակարգին, պահանջվում է նվազագույն ծրագրային լրամշակումներ և համակցումներ այլ համակարգերի հետ: Ներդրման այս տարբերակը հնարավորություն է տալից զգալիորեն կրճատել CRM ներդրման ժամանակը:
«Ամբողջական» ներդրման տարբերակը կիրառվում է այն դեպքերում, երբ անհրաժեշտ են պատվիրատուի բիզնեսին յուրահատուկ փոփոխությունների իրականացում, այլ համակարգերի հետ համակցումներ, տվյալների տեղափոխումներ և այլն: Այն ենթադրում է ներդրման ամբողջական ցիկլ`սկսած պատվիրատուի կարիքների հետազոտումից մինչև օգտագործման համար պատրաստի համակարգի ներդրումը և սպասարկումը: 

 

 Ամբողջական ներդրումը կազմված է հետևյալ փուլերից`

  • Հետազոտում
  • Վերլուծում
  • Դիզայն
  • Մշակում
  • Ներդրում
  • Սպասարկում

Հետազոտման փուլ
Հետազոտման փուլում ուսումնասիրվում են պատվիրատուի գործող բիզնես պրոցեսները, բիզնեսի առանձնահատկությունները և կարիքները:

Վերլուծման փուլ
Այս փուլում վերլուծվում են գործող պրոցեսները, որոշվում է դրանց բարելավման ուղիները, քննարկվում են պատվիրատուի պահանջները: Կազմվում է ներդրման նախագիծը և  ապագա լուծման ֆունկցիոնալ պահանջները: Համատեղ որոշվում են ներդրման փուլերը ` կապված պատվիրատուի պահանջների, բիզնես պրոցեսների օպտիմալ իրականացման և այլն հետ: Այս փուլում նաև անցկացվում է համակարգի բազային ֆունկցիոնալության ուսուցումը:

Դիզայն փուլ
«Դիզայն» փուլի հիմնական նպատակն է որոշել, թե ինչպես են բիզնես պահանջները ներդրվելու: Այս փուլում նախագծվում են CRM համակարգի փոփոխությունները` վերլուծման փուլի որոշումներին համապատասխան: Փոփոխությունները վերաբերում են օգտագործողի ինտերֆեյսին, հաշվետվություններին, նոր ֆունկցիոնալությանը, այլ համակարգերի հետ համակցմանը, տվյալների տեղափոխմանը և այլն:

Մշակման փուլ
Այս փուլում մշակվում և տեստավորվում է «Դիզայնի» փուլում հաստատված ապագա CRM համակարգը:

Ներդրման փուլ
Ներդրման փուլում CRM նախագծի բոլոր մասնակիցների ջանքները միավորվում են նոր Microsoft Dynamics CRM լուծմանը հաջող անցում կատարելու համար: Այս փուլի գլխավոր աշխատանքներն են համակարգի փաստացի ներդրումը, օգտագործողների ուսուցումը, ձեռնարկների և ընթացակարգերի մշակումը:

Սպասարկման փուլ
Ներդրման փուլի ավարտից հետո համակարգը անցնում է կանոնավոր, ամենօրյա աշխատանքի և սկսվում են սպասարկման աշխատանքները: Սպասարկման ընթացքում իրականացվում է համակարգի թարմացումների տեղադրում, օգտագործողներին աջակցություն և խորհրդատվություն, հավաքագրվում են համակարգի հետագա զարգացումների պահանջները:

 

 


  Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք մեզ 57 47 95 հեռախոսահամարով կամ գրեք info@mscrm.am էլ. հասցեով: